ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
11.07.2008 | 00:00

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ը ՏՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ ՇՈՒՐՋ
Ты думаешь это мне дали 15 суток? Это нам дали 15 суток!
***
ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Հարկային ծառայությունից հայտնում են, որ որոշվել է որոշ օլիգարխների կանեփի դաշտից հարկային դաշտ բերել:
***
ԼԵՎՈՆԸ ՃԻ՞ՇՏ ԷՐ
ՀՀ վիճպետվարչության տվյալներով՝ եթե Ռոբերտ Քոչարյանը Գագիկ Ծառուկյանից իր ամբողջ փայաբաժինն իրոք վերցնի, ապա «Մուլտի գրուպ»-ը կդառնա «Մուլտիկ գրուպ»:
***
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԹՇՆԱՄԱՆՔ
Ըստ կենսաբանների՝ վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանը և Տիգրան Թորոսյանը մուկ ու կատու են դարձել:
***
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(Թաիթի, Թաիթի-2008)
Հաագա, Հաագա
… Ինձ այստեղ էլ վատ չեն հայհոյում…
***
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Էս Ռոբերտն անպոչ պրեզիդենտի պես անընդհատ մեջ ա ընկնում:
***
«ՄԵԴԻԱՄԱՔՍԻՆ» ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ըստ հոգեբույժների՝ Սերժի «բարեշրջումներից» Ռոբերտը լրիվ «բարեշեղվել» ա:

Դիտվել է՝ 27456

Մեկնաբանություններ